22:30 14 օգոստոսի, 2014Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտված 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրի ժամանակ մրցման դահլիճում մի քանի րոպե խուճապ է եղել, տուրը ընդհատվել է, հետո վերսկսվել: Սեյշելյան կղզիների թիմի շախմատիստներից մեկը սրտի նոպա է ունեցել, սակայն խաղընկերների աղաղակներից ներկաները կարծել են, թե ահաբեկչության վտանգ կա, եւ ոմանք խուճապահար դուրս են վազել դահլիճից, հաղորդում է chess-news-ը: 65-ամյա շախմատիստ Կուրտ Մեյերը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Ֆոտո՝ chess-news.ru

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.