Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նշել է օլիմպիական կրակի ժամանումը Լոնդոն

15:40   19 մայիսի, 2012

Երեւանում գտնվող Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը յուրահատուկ ձեւով է նշել օլիմպիական կրակի ժամանումը Լոնդոն:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին օլիմպիական կրակը Հունաստանից տեղափոխվել է Լոնդոն: Մայիսի 19-ին Մեծ Բրիտանիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը, որ սկսել է Օլիմպիական խաղերի եռակի հաղթող Բեն Էյնսլին: 70 օրվա ընթացքում կրակը կանցնի 13 հազար կմ: Փոխանցումավազքին կմասնակցի 8 հազար մարդ:  

Օլիմպիական կրակը կժամանի Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտ հուլիսի 27-ին՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

Լուսանկարները՝ Սոնա Բարսեղյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.