Կանանց Ռուսաստանի հավաքականը՝ Օլիմպիադայի եռակի չեմպիոն

17:01   14 օգոստոսի, 2014

Շախմատի կանանց Ռուսաստանի հավաքականը դարձավ Նորվեգիայում ավարտվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն։

Ռուսաստանի թիմը 11 տուրից հետո վաստակեց 20 միավոր եւ անհասանելի դարձավ մյուս մրցակիցների համար։ Վերջին տուրում նրանք 2.5։1.5 հաշվով հաղթեցին բուլղարացիներին։ Ռուսաստանի թիմն ուժեղագույնն էր նաեւ 2010-ի եւ 2012-ի Օլիմպիադաներում։

17-ական միավոր ունեցող Չինաստանի եւ Ուկրաինայի թիմերը մրցում են միմյանց դեմ։ Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ ուներ 15 միավոր։ Հայ շախմատիստուհիները երկու պարտիայից հետո 2։0 հաշվով հաղթում են իսպանուհիներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.