Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնեց «Բորուսիային» նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը

21:51   13 օգոստոսի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» 6-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Գերմանիայի սուպերգավաթակիր։ «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած խաղում Յուրգեն Կլոպի թիմը 2։0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»։

Հանդիպման հաշիվը բացեց տանտերերի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 23-րդ րոպեին 25-ամյա կիսապաշտպանն օգտվեց հաջող անդրադարձից՝ գնդակն ուղարկելով Մանուել Նոյերի դարպասը։

62-րդ րոպեին «Բորուսիայի» երկրորդ գոլը խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ Հյուրերի կազմում լավագույնն էր Նոյերը, ով մի քանի անգամ փրկեց իր թիմին։ 31-րդ րոպեին խաչաձեւ կապանների կտրվածք է ստացել Գերմանիայի չեմպիոնի իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը։ Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Գերմանիայի Սուպերգավաթ

«Բորուսիա» - «Բավարիա»՝ 2:0

Հենրիխ Մխիթարյան, 23, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 62



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։