Օլիմպիադա-2014. Գաբրիել Սարգսյանը նույնպես ոչ ոքի խաղաց

20:52   11 օգոստոսի, 2014

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը կես միավոր բերեց Հայաստանի հավաքականին։ Նա սեւերով 50-րդ քայլում ոչ ոքի խաղաց սերբ Միլոշ Պերունովիչի հետ։

Մինչ այդ Իվան Իվանիշեւիչի հետ խաղաղությամբ էր բաժանվել նաեւ ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը։ Շարունակվում են Սերգեյ Մովսեսյան - Նիկոլա Սեդլակ եւ Ալեքսանդր Ինջիչ - Վլադիմիր Հակոբյան պարտիաները։

Հիշեցնենք, որ 9-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականն ուներ 12 միավոր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.