16:15 11 օգոստոսի, 2014Օգոստոսի 16-ին Չինաստանի Նանջինգ քաղաքում կմեկնարկեն 2-րդ պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը: Օգոստոսի 11-ին Հայաստանի պատվիրակությունը մեկնեց Չինաստան: Մեդալների համար պայքարելու են 204 երկրի 3808 մարզիկներ: 15-18 տարեկան մարզիկները պայքարելու են 34 մարզաձեւի 228 մրցաձեւում:
Հայաստանը մասնակցում է 14 մարզիկով, 8 մարզաձեւերից` ծանրամարտ, ըմբշամարտ, մարմնամարզություն, հրաձգություն, լող, ջրացատկ, բռնցքամարտ, ձյուդո.
Ծանրամարտ`Հակոբ Մկրտչյան (77 կգ), Սիմոն Մարտիրոսյան (85+ կգ), Սոնա Պողոսյան (63 կգ):


Հունահռոմեական ոճի ըմբշամարտ` Զավեն Միքայելյան (58 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտ`Վաղինակ Մաթեւոսյան (54 կգ), Սարգիս Հովսեփյան (76 կգ):


Բռնցքամարտ` Նարեկ Մանասյան (81կգ), Անուշ Գրիգորյան (51 կգ):


Ձյուդո` Հարություն Դերմիշյան (66 կգ):


Մարմնամարզություն` Վիգեն Խաչատրյան (բազմամարտ)


Հրաձգություն` Հրաչյա Բաբայան (10 մետր օդամղիչ հրացան), Զավեն Իգիթյան (10 մետր օդամղիչ ատրճանակ):

Լող` Վահան Մխիթարյան (50 մետր, 100 մետր ազատ լողաոճ, 50 մետր բատերֆլայ):


Ջրացատկ` Լեւ Սարգսյան (10 մետր աշտարակացատկ):

Հայ մարզիկները ուղեգրերը նվաճել են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ցույց տված արդյունքով: ՄՕԿ-ից Հայաստանը մասնակցության իրավունքի սպիտակ քարտ չի ստացել:

Մարզիկները Չինաստան են մեկնել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի, ՀԱՕԿ աշխատակազմի անդամների, անձնական մարզիչների ղեկավարությամբ:


Մարզիկներին ճանապարհում էին ծնողները, հարազատները, հավաքականների մարզիչները, ովքեր չեն ընդգրկվել պատվիրակության կազմում:
Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.