«Ուֆան» Դենիս Թումասյանի հետ հաղթեց «Ամկարին»

20:10   8 օգոստոսի, 2014

«Ամկար» - «Ուֆա» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության երկրորդ տուրը: Պերմում կայացած հանդիպմանը «Ուֆայի» մեկնարկային կազմում էր պաշտպան Դենիս Թումասյանը, որն անցկացրեց 90 րոպե:

Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով եւ երկու տուրից հետո վաստակել են 3 միավոր՝ զբաղեցնելով 8-րդ տեղը:

Օգոստոսի 8-ին տեղի կունենա նաեւ «Կուբան» - «Ռոստով» հանդիպումը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Ռուսաստանի Պրեմյեր լիգա, երկրորդ տուր

«Ամկար» - «Ուֆա»՝ 0:1

Մարսինյո, 53, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։