19:59 8 օգոստոսի, 2014Նորվեգիայի Տրոմյսո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Անգլիայի թիմի հետ: Սերգեյ Մովսեսյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի շախմատիստներն առաջ անցան հաշվի մեջ՝ 2:3: Երրորդ համարների պայքարում Սերգեյ Մովսեսյանը սեւերով 47-րդ քայլում առավելության հասավ փորձառու գրոսմայստեր Նայջել Շորթի նկատմամբ:
Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը վաստակել էին կեսական միավոր: Շարունակվում է Գավեյն Ջոնսի եւ Գաբրիել Սարգսյանի պարտիան:
Օլիմպիադա-2014. 6-րդ տուր
Տղամարդիկ
Անգլիա - Հայաստան
Մայքլ Ադամս (2740) - Լեւոն Արոնյան (2805)՝ 0.5:0.5
Գավեյն Ջոնս (2665) - Գաբրիել Սարգսյան (2686)
Նայջել Շորթ (2665) - Սերգեյ Մովսեսյան (2672)՝ 0:1
Մեթյու Սադլեր (2653) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5:0.5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.