Օլիմպիադա-2014. Հայաստանի թիմերի կազմերը

12:27   8 օգոստոսի, 2014

Հայտնի են շախմատի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականների կազմերը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրի մրցամարտերում:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը կխաղա Անգլիայի հետ։ Հայ գրոսմայստերները սպիտակներով կխաղան երկրորդ եւ չորրորդ խաղատախտակների վրա։ Կանանց թիմի մրցակիցն է Կուբան։

Հիշեցնենք, որ 5-րդ տուրից հետո Հայաստանի թիմերն ունեն 8-ական միավոր։ Պարտիաների մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 16։00-ին։ 

Օլիմպիադա-2014. 6-րդ տուր

Տղամարդիկ

Անգլիա - Հայաստան

Մայքլ Ադամս (2740) - Լեւոն Արոնյան (2805) 

Գավայն Ջոնս (2665) - Գաբրիել Սարգսյան (2686) 

Նայջել Շորթ (2665) - Սերգեյ Մովսեսյան (2672)

Մեթյու Սադլեր (2653) - Վլադիմիր Հակոբյան (2655) 

Կանայք

Հայաստան - Կուբա

 Էլինա Դանիելյան (2490) - Յանեթ Մարերո Լոպես (2324) 

 Լիլիթ Մկրտչյան (2453) - Սուլենիս Պինա Վեգա (2270)

 Լիլիթ Գալոյան (2275) - Յանիրա Վիգոա Ապեչեչե (2317)

 Մարիա Կուրսովա (2313) - Մարիցա Արիբաս Ռոբեյնա (2291)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.