Հենրիխ Մխիթարյանը՝ 2011/12 մրցաշրջանի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ

15:02   18 մայիսի, 2012

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի հարցման արդյունքում 2011/12թթ. մրցաշրջանի թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հարցմանը մասնակցել են 1250 ֆուտբոլասերներ:

Մխիթարյանը ստացել է ձայների 37.92 տոկոսը (474 ձայն): Երկրորդ տեղում հայտնված Ռումինիայի հավաքականի պաշտպան Ռազվան Ռացը արժանացել է ձայների 33.36 տոկոսին։ Լավագույն եռյակը երզափակել է բրազիլացի կիսապաշտպան Վիլյանը՝ 5.52 տոկոս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։