Լեւոն Արոնյանը նահանջեց երրորդ տեղ

20:18   5 օգոստոսի, 2014

ՖԻԴԵ-ի երկրորդ համար, շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը նահանջել է համաշխարհային դասակարգման աղյուսակի երրորդ տեղ, հաղորդում է 2700chess.com-ը։

Հայաստանի ուժեղագույն շախմատիստը երկրորդ տեղը զիջել է իտալացի Ֆաբիանո Կարուանային։ Հայ գրոսմայստերը կորցրել է 2.8 միավոր եւ այժմ նրա վարկանիշն է 2802.2։ Իտալացին առաջադիմել է 3.7 աստիճանով՝ 2804.7 միավոր։

Հիշեցնենք, որ Արոնյանը եւ Կարուանան մասնակցում են Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադային։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։