Օլիմպիադա-2014. Գաբրիել Սարգսյանը նույնպես ոչ ոքի խաղաց

19:57   4 օգոստոսի, 2014

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է ավարտել Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրի՝ ֆրանսիացի Էթյեն Բակրոյի հետ մրցախաղը։ Սարգսյանը հանդես է եկել սեւ խաղաքարերով, իսկ պարտիան ավարտվել է 45-րդ քայլում։

Շարունակվում են Լեւոն Արոնյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ եւ Սերգեյ Մովսեսյան - Լորեն Ֆրեսինե պարտիաները։

Ավելի վաղ ոչ ոքի էր խաղացել նաեւ Վլադիմիր Հակոբյանը՝ միավորը կիսելով Ռոմեյն Էդուարդի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.