«Լոս Անջելեսը» մոտ է Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչին

10:26   18 մայիսի, 2012

Հոկեյի ազգային լիգայի Արեւմուտքի եզրափակիչ շարքի երրորդ խաղում «Լոս Անջելեսը» 2:1 հաշվով առավելության հասավ «Ֆինիքսի» նկատմամբ: Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու համար լոսանջելեսցիներին անհրաժեշտ է ընդամենը մեկ հաղթանակ: Շարքի հաշիվը 3:0 է:

Արեւելքի եզրափակիչում` «Նյու Յորքի» եւ «Նյու Ջերսիի» պայքարում հաշիվը հավասար է` 1:1:

NHL. Արեւմուտքի եզրափակիչ

«Լոս Անջելես» - «Ֆինիքս»` 2:1 (0:0, 1:1, 1:0)

Շարքում 3:0 հաշվով հաղթում է «Լոս Անջելեսը» 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։