23:25 30 հուլիսի, 2014Հուլիսի 30-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի մարզական հավաքը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են առաջին մարզմանը: Թիմը սկսել է նախապատրաստությունը օգոստոսի 4-ին եւ 6-ին կայանալիք Իրանի Մ-22 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական են հրավիրվել հետեւյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան («Ուլիս»), Արթուր Թորոյան («Բանանց»), Ալբերտ Օհանյան («Փյունիկ»)։
Պաշտպաններ. Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Դավիթ Մարիկյան («Շիրակ»), Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»), Արամ Շահնազարյան («Բանանց»)։
Կիսապաշտպաններ. Կարեն Մուրադյան («Շիրակ»), Գագիկ Պողոսյան («Փյունիկ»), Վահագն Այվազյան («Բանանց»), Դավիթ Հակոբյան («Շիրակ»), Արամ Լոռեցյան («Բանանց»), Տիգրան Բարսեղյան («Միկա»), Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»), Աղվան Պապիկյան («Ուլիս»), Արման Մելքոնյան («Ալաշկերտ»)։
Հարձակվողներ. Սարգիս Բալոյան («Փյունիկ»), Վարդան Պողոսյան («Ռեալ Մուրսիա Բ», Իսպանիա):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.