Կապելո. ԱԱ-2014-ի արագություններն անսովոր էին Ռուսաստանի համար

14:11   30 հուլիսի, 2014

Ռուսաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ռուսների խնդիրների մասին: 

«12 տարվա ընդմիջումից հետո մենք դարձյալ աշխարհի առաջնությունում էինք: Կարծում եմ՝ մեր անցկացրած նախապատրաստական փուլը շատ լավն էր: Ես զրուցել եմ աշխարհի առաջնությանը մասնակցած եւ հետեւած շատ մարզիչների ու մասնագետների հետ: Այս մրցաշարը տարբերվում էր մեծ արագությամբ, ագրեսիվությամբ ու պրեսինգով: Թիմերը տարածություն չէին տալիս միմյանց եւ խաղում էին կոմպակտ: Ես կոլեգաներիս ասացի, որ ռուսական ֆուտբոլում սովոր չեն այսպիսի արագությունների. դա խնդիրներ առաջացրեց մեզ համար»,- Կապելոյի խոսքը փոխանցում է «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում ռուսները չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը՝ ոչ ոքի խաղալով Ալժիրի ու Հարավային Կորեայի հետ եւ պարտվելով բելգիացիներին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.