11:50 29 հուլիսի, 2014Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող մրցաշարում 5 տուրից հետո վաստակել է երեք միավոր: Կարեն Մովսիսյանն ունի 2.5 միավոր: Աղյուսակը 4.5 միավորով գլխավորում են միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Կեւել Օլիվան (երկուսն էլ՝ Կուբա)։
Մարտունիում մեկնարկել է շրջանային կարգով անցկացվող «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Ռուսաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը եւ Հայաստանը ներկայացնող 10 գրոսմայստերներ: Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Սանան Սյուգիրովը։ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանն ունեն կեսական միավոր, հաղորդում է Armchess-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.