19:37 28 հուլիսի, 2014Ղազախստանի «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել Պերմի «Ամկարի» հետ, հաղորդում է Sports.kz-ն: 29-ամյա ֆուտբոլիստը ռուսական թիմում հանդես կգա 2015թ. հունվարից: Արզումանյանի պայմանագիրը Ղազախստանի չեմպիոնի հետ նախատեսված է մինչեւ 2014թ. դեկտեմբերը:
Մինչեւ Ղազախստան տեղափոխվելը Ռոբերտ Արզումանյանը հանդես է եկել «Փյունիկում», դանիական «Ռանդերսում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԲՄԱ-Էներգիայում»: Հայաստանի հավաքականում անցկացրած 65 հանդիպումներում Ռոբերտ Արզումանյանը խփել է 4 գնդակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.