18:34 26 հուլիսի, 2014Նեյմար անունը Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Պերուում ամենահայտնին է նորածին երեխաների շրջանում:
ԱԱ-2014-ի ավարտից հետո 2 շաբաթում 455 երեխաներ ստացել են Բրազիլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի անունը: 140 երեխաներ անվանակոչվել են Լիոնել, եւս 239-ը՝ Լեոնել՝ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսիի պատվին: 123 նորածիններ անվանակոչվել են Մադրիդի «Ռեալի» կոլումբացի նորեկ Խամեսի Ռոդրիգեսի անունով: Եղել են նաեւ նորածիններ՝ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Արյեն Ռոբենի անուններով, գրում է Marca-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.