Հայաստանի թիմը 9-րդն է

14:01   26 հուլիսի, 2014

Ռոտերդամում ընթացող 2-րդ համաեվրոպական ուսանողական մարզական խաղերում սեղանի թենիսի մրցաշարին մասնակցել է նաեւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների թիմը։

C խմբում նրանց մրցակիցներն էին Գերմանիայի Հանովերի, Ֆրանսիայի Պոիտիերսի համալսարանների ու Կազանի տնտեսագիտության կառավարման եւ իրավունքի ինստիտուտի թիմերը։ Առաջին փուլում հայ թենիսիստուհիները 1:3 հաշվով պարտվել են Հանովերի, իսկ երկրորդում 0:3 հաշով՝ Կազանի թիմին (Կազանի թիմը հետագայում դարել է մրցաշարի հաղթող)։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի 3:1 հաշվով հաղթանակ է տարել Ֆրանսիայի Պոիտիերսի համալսարանի թիմի նկատմամբ ու խմբում գրավել է 3-րդ տեղը՝ իրավունք ստանալով պայքարը շարունակել 9-16-րդ տեղերի համար:

Հայ մարզուհիները տարան 2 անընդմեջ հաղթանակ՝ 3:0 հաշվով պարտության մատնեցին D խմբում հանդես եկած Պորտուգալիայի Ալգարվեի համալսարանի թիմին, ապա 3:0 հաշվով հաղթեցին A խմբում ելույթ ունեցած Հոլանդիան ներկայացնող Ամստերդամի համալսարանի թիմին ու 16 թիմերի պայքարում գրավեցին 9-րդ տեղը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.