18:53 25 հուլիսի, 2014Շախմատի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները Համաշխարհային օլիմպիադային պատրաստվում են Աղվերանում: Տղամարդկանց թիմում Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ պատրաստվում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյան եւ Տիգրան Քոթանջյանը: Կանանց հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը: Կանանց թիմի մարզիչն է Արթուր Չիբուխչյանը:
Համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա օգոստոսի 2-ից 14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.