17:27 25 հուլիսի, 2014Ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը եւ Ռոբին դի Լաուրոն համալրեցին «Արարատի» կազմը: Կիսապաշտպան Բուլուտի պայմանագիրը նախատեսված է մեկ, իսկ հարձակվող դի Լաուրոյինը` երկու տարով, հաղորդում է «Արարատի» կայքը:
22-ամյա Բուլուտը հանդես է եկել ֆրանսիական «Սենտ Էթյեն» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաեւ` Ֆրանսիայի Մ-17 պատանեկան հավաքականի կազմում:
25-ամյա դի Լաուրոն հանդես է եկել ֆրանսիական «Լանս» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաեւ` տեղի «Պաու» եւ «Իստր» թիմերի կազմում: Երկու ֆուտբոլիստների վերջին ակումբն էր Մարսելի հայ համայնքի «Արձիվը»:
Բուլուտն ու Դի Լաուրոն մասնակցեցին Թբիլիսիում անցկացված «Արարատի» ուսումնամարզական հավաքին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.