22:52 22 հուլիսի, 2014Դորտմունդի «Բորուսիան» հուլիսի 22-ին երրորդ ընկերական խաղն անցկացրեց նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում եւ պարտությունից խուսափեց Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ: Մրցակիցը Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկն» էր, որի դեմ խաղն ավարտվեց 1:1 հաշով:
Առաջին խաղակեսից հետո «Օսնաբրյուկն» առջեւում էր հաշվի մեջ, սակայն ընդմիջմանը փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ով 65-րդ րոպեին խփեց «Բորուսիայի» պատասխան գոլը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Սա Մխիթարյանի չորրորդ գոլն էր 3 խաղում: Գերմանական «Հեսեն Կասելի» դեմ հանդիպմանը նա աչքի էր ընկել մեկ անգամ, իսկ «Հայդենհայմի» հետ մրցավեճում դարձել էր դուբլի հեղինակ:
Ընկերական խաղ
«Օսնաբրյուկ» - «Բորուսիա»՝ 1:1
Ֆելդհան, 34 – Հենրիխ Մխիթարյան, 65
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.