19:19 22 հուլիսի, 2014Եկել ենք Հայաստանում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնությունում հաղթելու՝ մեդալ նվաճելու եւ վարկանիշային միավորներ վաստակելու համար: Կարծում եմ՝ արդար մրցակցություն եւ մրցավարություն կլինի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց այս օրերին Հայաստանում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնության մասնակից Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Նատալյա Նասարիձեն:
«Թուրքիայի հավաքականի այս կազմն առաջին անգամ է Հայաստանում, բայց ես ինքս երկրորդ անգամ եմ ժամանում Հայաստան։ Առաջին այցս եղել է շատ տարիներ առաջ, երբ ես դեռ մարզիկ էի: Ազգությամբ վրացի եմ, բայց մարզում եմ Թուրքիայի հավաքականը: Ինձ անչափ դուր են գալիս հայերը, Հայաստանը: Այստեղ ամեն ինչ շատ ջերմ է ու հյուրընկալ: Կարճ ժամանակով ենք Հայաստանում, կարծում եմ՝ Թուրքիայի հավաքականի մարզիկները չեն հասցնի շրջել, տեսնել գեղատեսիլ վայրերը:
Հայաստանում կազմակերպված Եվրոպայի առաջնության մասին կասեմ, որ ամեն ինչ շատ բարձր մակարդակով է, ինձ շատ դուր եկավ մասնավորապես մրցադաշտը, որը համապատասխանում է նորմերին: Դժվար մրցում է մեզ սպասվում, քանի որ մասնակցում են բոլոր այն երկրների հավաքականները, որտեղ զարգացած է նետաձգությունը: Թույլ մարզիկներ չեն լինի այստեղ: Ակնկալիքներս մեծ են թուրք նետաձիգներից: Եկել ենք հաղթելու, մեդալ նվաճելու եւ վարկանիշային միավորներ վաստակելու համար: Կարծում եմ՝ արդար մրցակցություն եւ մրցավարություն կլինի»,- ասաց Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.