Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ իսպանական «Սեւիլիայի» հետ խաղը, հաղորդում է AS-ը։
Չեմպիոնների լիգայի հաղթողը «Սեւիլիայի» հետ կմրցի օգոստոսի 12-ին։ 29-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 26-ին կմիանա ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Արքայական ակումբին։ 2013 թվականի լավագույն խաղացողը մտադիր չէ շտապել՝ խուսափելու վնասվածքի կրկնվելուց։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։