10:51 22 հուլիսի, 2014Իհարկե, Լուիսը սխալ էր, եւ նման դեպքերում ֆուտբոլիստը պետք է պատժվի։ Սակայն չեմ կարծում, որ նման պատիժն համաչափ էր, ասել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին՝ մեկնաբանելով կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Լուիս Սուարեսի հետ կապված միջադեպը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում։
«Նրան պարզապես դուրս նետեցին աշխարհի առաջնությունից, մաքրեցին խաղադաշտերից։ Ոչ մի ֆուտբոլիստ արժանի չէ նման վերաբերմունքի։ Նրանք այսպիսի իրավիճակում շատ ագրեսիվ վարք դրսեւորեցին»,- Կավանիի խոսքը մեջբերում է Todomercadoweb.es-ը։
Հիշեցնենք, որ իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը չորս ամսով հեռացվել է ֆուտբոլից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.