«Բավարիան» բաց թողեց հաղթանակը, Լեւանդովսկու առաջին գոլը

23:09   21 հուլիսի, 2014

Մյունխենի «Բավարիան» 1։1 հաշվով ավարտեց «Դույսբուրգի» հետ ընկերական հանդիպումը։

Գերմանիայի չեմպիոնի կազմում իր առաջին գոլը խփեց Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով 62-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ 7 րոպե անց հաշիվը հավասարեցրեց «Դույսբուրգի» կիսապաշտպան Ֆաբիան Շնելխարդտը։

Ընկերական հանդիպում

«Դույսբուրգ» - «Բավարիա»՝ 1։1

Ֆաբիան Շնելխարդտ, 69 - Ռոբերտ Լեւանդովսկի, 62



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։