Ռոնալդուն «Ռեալի» հետ չի մեկնի ամերիկյան շրջագայությանը, Անչելոտին հրապարակեց հայտացուցակը

16:11   21 հուլիսի, 2014

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր Արքայական ակումբի կազմում կմասնակցեն ԱՄՆ-ում կայանալիք ընկերական մրցաշարին, փոխանցում է AS-ը:

20 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակից բացակայում են գրեթե բոլոր այն խաղացողները, ովքեր մասնակցել են Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը: Բացառություն են կազմել միայն պորտուգալացիներ Պեպեն ու Ֆաբիու Կոենտրաուն եւ իսպանացի Խաբի Ալոնսոն: Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից:

Դարպասապահներ. Դիեգո Լոպես, Խեսուս, Պաչեկո:

Պաշտպաններ. Պեպե, Կարվախալ, Ֆաբիու Կոենտրաու, Արբելոա, Նաչո, Դ. Լյորենտե, Դերիկ:

Կիեսապաշտպաններ. Բեյլ, Խաբի Ալոնսո, Իսկո, Իլյարամենդի, Մ. Լյորենտե, Մեդրան, Լուկաս, Մասկարել:

Հարձակվողներ. Սոբրինո, Դե Տոմասո:

ԱՄՆ-ում կայանալիք ընկերական մրցաշարի խմբային փուլում «Ռեալը» կխաղա «Ինտերի», «Ռոմայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խմբերի հաղթողները դուրս կգան եզրափակիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։