Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսն՝ ԱԱ-2014-ի լավագույն գոլի հեղինակ

15:28   21 հուլիսի, 2014

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի՝ ուրուգվայցիների դեմ ԱԱ-2014-ի 1/8 եզրափակիչի խաղում խփած առաջին գոլը ճանաչվել է Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենագեղեցիկ գոլ, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը: 

ՖԻՖԱ-ի կայքում անցկացված հարցման արդյունքում երկրորդ տեղը գրավել է Հոլանդիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի խփած գոլն իսպանացիների դեմ առաջին տուրի խաղում:

Հիշեցնենք, որ 23-ամյա Խամես Ռոդրիգեսը 6 գոլով դարձել էր աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.