23:30 20 հուլիսի, 2014Կոլումբիայի հավաքականի եւ «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգան ստիպված է եղել թիկնապահ վարձել: Սունիգայի հոր խոսքով՝ ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հասցեին շարունակում են հնչել սպառնալիքներ ու վիրավորանքներ:
«Մենք սպառնալիքներ ենք ստանում հեռախոսով ու ինտերնետի միջոցով: Իհարկե, ես շատ եմ անհանգստանում դրա պատճառով: Անհանգստանում եմ ոչ միայն որդուս համար, այլեւ նրա կնոջ ու փոքրիկ աղջկա: Այժմ բոլորս փողոց ենք դուրս գալիս թիկնապահների հետ: Հուսով եմ, որ շուտով դա կավարտվի եւ մենք կապրենք նորմալ կյանքով»,- Սունիգայի հոր խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղում Սունիգան ծնկով հարվածել էր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ կոտրելով բրազիլացու գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստը: Այդ վնասվածքը Նեյմարին թույլ չտվեց շարունակել ելույթը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.