ԱԱ-2014. Գերմանացիները վնասել են աշխարհի գավաթը

15:50   20 հուլիսի, 2014

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականն աշխարհի չեմպիոնությունը տոնելիս վնասել է գավաթը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը:

«Գավաթի մի հատվածից փոքրիկ կտոր է պոկվել, սակայն սարսափելի ոչինչ չկա: Մենք ունենք մասնագետներ, ովքեր կվերանորոգեն գավաթը»,- Նիրսբախի խոսքը մեջբերում է Bild-ը:

Դեռ հայտնի չէ, թե ո՞վ է վնասել գավաթը: Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում գերմանացիները հաղթել էին Արգենտինային՝ չորրորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.