12:27 18 հուլիսի, 2014Նորվեգիայի Տրոմսե քաղաքում կայանալիք շախմատի Համաշխարհային օլիմպիադայի անցկացումը չի հետաձգվի։ Այդ մասին հայտնել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը։
Մինչ այդ հաղորդվում էր, որ Օլիմպիադան կարող է հետաձգվել հայտերի ուշ ներկայացման, ինչպես նաեւ ֆինանսական խնդիրների պատճառով։
«Օլիմպիադան կանցկացվի Տրոմսեում։ ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեան կայացրել է նման որոշում, եւ խոսակցությունները պետք է դադարեն»,- Իլյումժինովի խոսքը մեջբերում է Chessdom.com-ը։
Հիշեցնենք, որ Համաշխարհային օլիմպիադային կմասնակցի նաեւ եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.