Ռիցոլի. Կրամերը բախումից հետո չէր հասկանում, որ ԱԱ եզրափակիչում է

00:13   18 հուլիսի, 2014

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը Քրիստոֆ Կրամերը աշխարհի առաջնության եզրափակիչում ուղեղի ցնցում ստանալուց հետո չի գիտակցել, որ մասնակցում է եզրափակիչ հանդիպմանը: Այդ մասին ասել է Գերմանիա - Արգենտինա (1:0) հանդիպման իտալացի գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին, որի խոսքով Կրամերից ստացել է շատ տարօրինակ հարց:

«Հարվածից հետո Կրամերը մոտեցավ ինձ եւ հարցրեց. «Մրցավար, սա եզրափակի՞չն է»: Ես մտածեցի, թե նա կատակ է անում եւ խնդրեցի կրկնել հարցը: Նա ասաց. «Ինձ անհրաժեշտ է ստույգ իմանալ, թե ինչ խաղ է սա»: Ես հաստատեցի, որ եզրափակիչն է: Նա շնորհակալություն հայտնեց: Դրանից հետո նրան փոխարինեցին»,- Ռիցոլիի խոսքը մեջեբրում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչի նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ գերմանացիների կիսապաշտպան Սամի Խեդիրան, եւ նրան փոխարինեց Քրիստոֆ Կրամերը: Սակայն արդեն 18-րդ րոպեին արգենտինացիների հետ բախման ժամանակ Կրամերը ուղեղի ցնցում ստացավ եւ 13 րոպե անց փոխարինվեց:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.