Կորինա Շումախեր. Ժամանակը պետք է լինի Միխայել Շումախերի դաշնակիցը

19:31   17 հուլիսի, 2014

Միխայել Շումախերի համար սկսվում է վերականգնման երկարատեւ փուլ, եւ ժամանակը պետք է լինի նրա դաշնակիցը, ասել է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի կինը՝ Կորինա Շումախերը:

«Հանգստյան օրերին կայանալիք Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակը հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել Միխայելի բոլոր աջակիցներին, որոնք դրական էներգիան են հաղորդում նրան: Ձեր կարեկցանքը լուրջ օգնություն է մեզ համար: Հաճելի է գիտակցել, որ ամենածանր պահերը մենք միասին հաղթահարել ենք: Մենք հավատում ենք, որ ժամանակը կլինի մեր դաշնակիցը»,- Կորինա Շումախերի խոսքը մեջբերում է faz.net-ը:

Գանգուղեղային ծանր վնասվածքի հետեւանքով վեց ամիս արհեստական կոմայում եղած Միխայել Շումախերը հունիսին Գրենոբլից տեղափոխվել էր Լոզան: Նշվում է, որ լեգենդար մարզիկի առողջական վիճակը փոխվում է դեպի լավը, սակայն ամբողջ կյանքում նա կմնա հաշմանդամ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.