Մենի Պակյաոյի հաջորդ մենամարտը կկայանա նոյեմբերի 22-ին

14:49   16 հուլիսի, 2014

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոյի (56-5-2, 38 նոկաուտ) հաջորդ մենամարտը կլինի ամերիկացի Քրիս Ալգիերիի դեմ (20-0, 8 նոկաուտ)։

Մենամարտը կկայանա նոյեմբերի 22-ին Մակաոյում, հաղորդում է Boxingscene.com-ը։

Հիշեցնենք, որ վերջին մենամարտում ամերիկացին պարտության է մատնել ռուսաստանցի Ռուսլան Պրովոդնիկովին, իսկ Պակյաոն մրցավարների միաձայն որոշմամբ ռեւանշի է հասել անպարտելի Տիմոտի Բրեդլիի նկատմամբ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։