18:30 15 հուլիսի, 2014Նախատեսում եմ առնվազն 15 տարի էլ դեռ խաղալ Գերմանիայի ազգային հավաքականում, Բեռլինում հայտարարել է աշխարհի չեմպիոն Մարիո Գյոտցեն, հաղորդում է Bild-ը:
«Հավանաբար, ես դեռ շատ տիտղոսներ կնվաճեմ ազգային հավաքականի հետ: Առնվազն 15 տարի էլ կխաղամ: Եզրափակիչում ինձ դուրս բերեցին փոխարինման վճռական գնդակը խփելու համար, եւ ես երջանիկ եմ, որ դա հաջողվեց ինձ: Հետո այդ մասին կպատմեմ երեխաներիս եւ թոռներիս: Բայց դա դեռ շուտ չի լինի: Ես դեռ ամուսնացած էլ չեմ:
Կարծում եմ՝ այս տարվա աշխարհի առաջնությունն ավելի հետաքրքիր էր, քան 2010-ինը: Շատ գոլեր եղան, գրեթե բոլոր թիմերի խաղը դարձել է ավելի բովանդակալից: Սակայն եղան նաեւ բացասական նշանով անակնկալներ՝ Իսպանիայի, Իտալիայի եւ Անգլիայի ձախողումները: Իսկ ամենավառ տպավորությունը եզրափակիչից ու կիսաեզրափակիչից է, երբ հաղթեցինք Բրազիլիային 7:1 հաշվով»,- ասել է 22-ամյա Մարիո Գյոտցեն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիան Մարիո Գյոտցեի գոլի շնորհիվ հաղթեց Արգենտինային՝ չորրորդ անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.