Գերմանիան ցնծում է. Չեմպիոններին վայել ընդունելություն Բեռլինում (ֆոտոշարք)

17:18   15 հուլիսի, 2014

Ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը Բրազիլիայից վերադարձել է հայրենիք: Բեռլինում նրանք դիմավորել են մի քանի հարյուր հազար ֆուտբոլասերներ: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ռիոյի «Մարականա» ստադիոնում կայացած եզրափակիչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում Մարիո Գյոտցեի խփած գոլի շնորհիվ հաղթեց արգենտինացիներին եւ 24 տարվա ընդմիջումից հետո դարձյալ նվաճեց աշխարհի գավաթը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։