16:16 15 հուլիսի, 2014Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը առաջին հերթին կհիշվի գեղեցիկ ֆուտբոլով, ֆանտաստիկ խաղերով՝ 5:1, 7:1, ինչպես նաեւ նրանով, որ առաջին անգամ Հարավային Ամերիկայում չեմպիոն դարձավ եվրոպական թիմ:
Սակայն, բացի ֆուտբոլային իրադարձություններից՝ այս ԱԱ-ն մեզ նվիրեց բազմաթիվ այլ դրվագներ, որոնք քիչ պակաս գեղեցիկ ու հետաքրքիր չէին:
Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մարտինս Ինդին աշխարհի առաջնությանը նվիրեց իր խենթ հայացքը, երբ Իսպանիայի հետ խաղում Դիեգո Կոստան հարվածեց նրան, բայց մրցավարը չնկատեց դա:

Ավելի ուշ Ինդին դարձավ բոլոր մեմերի հերոսը:

Ինդիի հետքերով գնաց Մեքսիկայի հավաքականի երկրպագուհին, ում ապշած հայացքը նոր թեմա տվեց մեմերի սիրահարներին:

Ռոբին վան Պերսին այս առաջնությունում դարձավ իր կարիերայի ամենագեղեցիկ գոլի հեղինակը: Նա իր ցատկով ապացուցեց, որ հոլանդացիներն իրոք թռչող են: Բացի այդ, նա բոլորին ծիծաղելու առիթ տվեց:
Անհնար կլիներ, եթե Լուիս Սուարեսը չառանձնանար: Կյելինիին կծելը դարձավ առաջնության ամենաքննարկվող թեման:

Մեքսիկայի գլխավոր մարզիչ Միգել Հերերայի էմոցիոնալությունը:

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի ընկնելը:

Խամես Ռոդրիգեսի ուսին նստած մորեխը:

Շվայնշտայգեր հոգեբանը:

Հոլանդիայի հավաքականի դարպասապան Յասպեր Սիլեսենի հետաքրքիր դիրքը:

Բրազիլիայի երկրպագուի թախծոտ աչքերը:

Վան Պերսին ավագի թեւկապը նվիրեց Հոլանդիայի հավաքականի ամենահավատարիմ երկրպագուին:

Ռոբենը հանգստացնում է արտասվող որդուն:

Դավիդ Լուիսի արցունքները

Գերմանիայի ֆուտբոլիստները հաղթանակը նշելիս չմոռացան Մարկո Ռոյսին:

Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.