Վան Պերսիի գոլը չեմ մոռանա, իսկ Կոստա Ռիկան պարզապես պարում էր խաղադաշտում. Բրազիլիայի դեսպան

12:40   15 հուլիսի, 2014

Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն մինչեւ հիմա վատ երազներ է տեսնում Բրազիլիայի պարտության հետ կապված, սակայն իր վատագույն երազում էլ 1:7 հաշիվ չէր տեսել։ Այս մասին հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հավաքականների ելույթները աշխարհի առաջնությունում։

«Այնքան զայրացած էի, որ Բրազիլիայի բաց թողած գոլերի մեծ մասը չեմ էլ տեսել։ Իրականում, երկրորդից մինչեւ հինգերորդ գոլը կարծես նույնը լինեին: Գերմանացիենրը փոխանցում էին գնդակը շատ կարճ հեռավորության վրա եւ գնդակը հայտնվում էր դարպասում։ Սա նշանակում էր, որ բավականին հեշտությամբ գերմանացիները հասան արդյունքի։ Արգենտինան եզրափակիչում իր պաշտպաններին այնպես էր կանգնեցրել դարպասի մոտ, որ գերմանացիները չէին կարողանում մոտենալ։ Եզրափակիչում երկրպագել եմ Արգենտինային եւ չեմ հասկանում, թե որտեղից Բրազիլիայում գերմանական ֆուտբոլի այդքան երկրպագուներ:

Եթե թիմը կիսաեզրափակիչում է դուրս մնում պայքարից, դու զգում ես, որ ամեն դեպքում լավ է հանդես եկել։ Այս առաջնությունում իհարկե շատ տպավորիչ խաղեր կային, օրինակ՝ Հոլանդիա - Իսպանիա, երբ Ռոբին Վան Պերսին գլխով այդպիսի հարված կատարեց, եւ այդ գոլը ես երբեք չեմ մոռանա։ Կոստա Ռիկան էլ ինձ զարմացեց, այդ հավաքականը ոչ թե խաղում էր, այլ պարում դաշտում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Բրաիլիայում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիան նվազագույն հաշվով հաղթեց Արգենտինային։

Աիդա Հովհաննիսյան / NEWS.am



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.