Արգենտինայի նախագահ. Ազգային թիմի սեքս խորհրդանիշը Լավեսին է

00:42   15 հուլիսի, 2014

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոնների հետ հանդիպման ժամանակ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները խոստովանել է, որ չի դիտել աշխարհի առաջնության ոչ մի հանդիպում: Վատառողջ լինելու պատճառով նա ներկա չէր եղել նաեւ եզրափակիչ հանդիպմանը:

«40 միլիոն հպարտ արգենտինացիների անունից ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն հայտնում: Դուք ցույց տվեցիք, որ խիզախության, կրքի, ինքնազոհողության շնորհիվ կարելի է հասնել հաջողության: Հաղթողը միայն առաջին տեղը գրավածը չէ: Դու հաղթող են նաեւ, երբ ցույց ես տալիս լավագույն որակներ, միասնություն եւ առաջ ես շարժվում»,- ասել է Արգենտինայի նախագահը:

Նա նաեւ թիմի սեքս խորհրդանիշ է որակել էզեկյել Լավեսիին, որը եզրափակիչի ընդմիջմանը փոխարինվեց՝ մնալով դժգոհ թիմի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի որոշումից: Սաբելյան նախագահի հետ հանդիպման ժամանակ կատակով փորձել է պատասխանել Լավեսիին աշխարհի առաջնության ժամանակ իր վրա շշից ջուր լցնելու համար, սակայն ստացել է համարժեք պատասխան:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.