Խամես Ռոդրիգեսն այն պահին, երբ պաշտոնապես դարձավ ԱԱ-2014-ի լավագույն ռմբարկու

18:26   14 հուլիսի, 2014

Ինտերնետում հայտնվել է այն պահի տեսագրությունը, երբ Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Խամես Ռոդրիգեսն էկրանի մոտ սպասում է աշխարհի առաջնության եզրափակիչի ավարտին: Լավագույն ռմբարկուի կոչմանը հավակնող գերմանացի Թոմաս Մյուլերը եւ արգենտինացի Լիոնել Մեսին եզրափակիչում գնդակ չխփեցին եւ Ռոդրիգեսը պահպանեց առաջին տեղը:

ԱԱ-2014-ի «Ոսկե խաղակոշիկին» արժանանալու համար 23-ամյա կոլումբացուց պահանջվեց 6 գոլ: Խամեսին մեկ գոլ զիջեց աշխարհի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, գերմանացի Թոմաս Մյուլերը («Բավարիա»):

Բրազիլացի Նեյմարը («Բարսելոնա»), արգենտինացի Լիոնել Մեսին («Բարսելոնա») եւ Ռոբին վան Պերսին («Մանչեսթեր Յունայթեդ») մրցաշարն ավարտեցին 4-ական գոլով: 

Հոլանդացի Արյեն Ռոբենը, ֆրանսիացի Քարիմ Բենզեման, էկվադորցի Էներ Վալենսիան, շվեյցարացի Ջորդան Շաքիրին եւ գերմանացի Անդրե Շյորլեն ԱԱ-2014-ում աչքի են ընկել 3-ական անգամ:

Թոմաս Մյուլերը ԱԱ-2010-ի լավագույն ռմբարկու ճանաչվել էր 5 գոլով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.