Մարիո Գյոտցեն ստիպեց Մեսիին արտասվել (ֆոտո)

16:07   14 հուլիսի, 2014

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին։

Ծաղրանկարում ներկայացվում է, թե ինչպես է գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ստիպում արտասվել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին։

Հիշեցնենք, որ 22-ամյա գերմանացու գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ պարգեւեց Յոահիմ Լյովի թիմին։ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Մեսին ճանաչվեց աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։