15:24 14 հուլիսի, 2014Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, շնորհավորել է Գերմանիայի հավաքականին չեմպիոնական կոչումը նվաճելու կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին։
22-ամյա ֆուտբոլիստը պարգեւատրության արարողությունից հետո շրջել է Ռոյսի մարզաշապիկով։
«Շնորհավորանքներս ամբողջ թիմին։ Ձեր երազանքը իրականություն դարձավ։ Շնորհակալություն քեզ, ընկեր, այդ ժեստի համար»,- գրել է Ռոյսը թվիթերյան իր էջում։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.