Goal.com. Արյեն Ռոբենը՝ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

13:55   14 հուլիսի, 2014

Goal.com-ը ներկայացրել է Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստներին։

ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, իսկ լավագույն երիտասարդ խաղացող՝ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։

Լավագույն վետերան է ճանաչվել կոլումբացի պաշտպան Մարիո Յեպեսը, լավագույն մարզիչ՝ Կոստա Ռիկայի հավաքականը գլխավորող Խորխե Լուիս Պինտոն, լավագույն հանդիպում՝ Իսպանիա - Հոլանդիա (1:5)։ Տապալված ֆուտբոլիստների շարքի առաջին տեղում է իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը բաժին է հասել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.