09:50 14 հուլիսի, 2014Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի առաջնության ավարտից հետո հեռացվեց պաշտոնից, հաղորդում է A Bola-ն։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը Սկոլարիի, ինչպես նաեւ ամբողջ մարզչական շտաբի հետ։ Բրազիլացի մասնագետը հավաքականում աշխատել է 2012 թվականի նոյեմբերից։ Այդ ընթացքում Բրազիլիան անցկացրած 29 խաղում չորս պարտություն է կրել, որոնցից երկուսը՝ վերջին հանդիպումներում։
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչում բրազիլացիները 1։7 հաշվով պարտվել են գերմանացիներին, իսկ երրորդ տեղի համար խաղում 0։3 հաշվով՝ հոլանդացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.