Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Գերմանիայի հավաքականին (ֆոտո)

09:33   14 հուլիսի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականին աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։

Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոն Գերմանիային»։

Հիշեցնենք, որ Յոահիմ Լյովի թիմի կազմում խաղում են «Բորուսիայի» չորս ֆուտբոլիստներ՝ Մատս Հումելսը, Էրիկ Դուրմը, Կեւին Գրոսկրոյցը եւ Ռոման Վայդենֆելերը։ Հայաստանի հետ ընկերական խաղում վնասվածք ստացած Մարկո Ռոյսը բաց է թողել Բրազիլիայում կայացած առաջնությունը։




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.