ԱԱ-2014. Լավագույն մարզիչն՝ ըստ Մոուրինյոյի

19:24   13 հուլիսի, 2014

Լոնդոնի «Չելսին» գլխավորող Ժոզե Մոուրինյոն Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն մարզիչ է համարում Լուի վան Գալին Հոլանդիայի հավաքականից:

«Հալիլհոջիչը, Հերերան, Սամպաոլին, Պինտոն, Կլինսմանն ու Պեկերմանը հիանալի էին: Սակայն եթե պետք է նշեմ մեկ մարզիչի անուն, ապա կընտրեմ նրան, որ կատարել էր ֆանտաստիկ աշխատանք. դա Լուի վան Գալն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տեղի խաղում հոլանդացիները 3:0 հաշվով հաղթեցին Բրազիլիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: ԱԱ-2014-ից հետո Վան Գալը կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.