03:07 13 հուլիսի, 2014Անգլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը գնահատել է բրազիլացիների խաղը հոլանդացիների դեմ ԱԱ-2014-ի երրորդ տեղի համար մրցավեճում:
«Բրազիլացիները խաղացին բակային թիմի պես: Ցավում եմ ՊՍԺ, բայց Դավիդ Լուիսը պաշտպան չէ եւ երբեք չի էլ լինի»,- Լինեկերի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ երրորդ տեղի համար խաղում հոլանդացիները հաղթեցին 3:0 հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Դավիդ Լուիսին ձեռք բերելու համար ֆրանսիական ՊՍԺ-ն ԱԱ-2014-ից առաջ 45 միլիոն եվրո էր վճարել Լոնդոնի «Չելսին»: 27-ամյա Լուիսը դարձել էր ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.