00:56 13 հուլիսի, 2014Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան անդրադարձել է գերմանացիների դեմ աշխարհի առաջնության եզրափակիչին:
«Գերմանացի ֆուտբոլիստներին չի կարելի թույլ տալ շրջվել՝ բարձրացնելով գլուխը: Գերմանիան պարզապես ուժեղ հավաքական չէ. դա աներեւակայել հզոր թիմ է՝ լավագույններից մեկն աշխարհում: Նրանց գրոհները բարձրանում են ալիքների պես: Վտանգը կարող է լինել ցանկացած տեղից: Պետք է անցկացնենք իդեալական խաղ, որպեսզի հաղթենք գերմանացիներին: Հարկավոր է անթերի գործել պաշտպանությունում եւ իրացնել գոլային պահերը»,- Սաբելյայի խոսքը փոխանցում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.