00:47 13 հուլիսի, 2014Հոլանդիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության երրորդ տեղի համար խաղում մրցում է բրազիլացիների հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով:
Բրազիլիա քաղաքում ընթացող խաղում հոլանդացիներից աչքի են ընկել Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Դելայ Բլինդը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին, ով անվրեպ է իրացրել 11 մետրանոցը:
Բրազիլացիները գրոհում են հաճախ, բայց ոչ այնքան վտանգավոր: Ավելի վտանգավոր են ստացվում դաշտի տերերի կատարմամբ ստանդարտ դիրքերը: Ընդմիջում է:
Ստամբուլի «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սենյդերն ընդգրկվել էր հոլանդացիների մեկնարկային կազմում, սակայն նախավարժանքի ժամանակ ստացավ վնասվածք՝ չկարողանալով մասնակցել խաղին:
ԱԱ-2014, երրորդ տեղի խաղ, առաջին խաղակես
Բրազիլիա – Հոլանդիա՝ 0:2
Ռոբին վան Պերսի, 3, Դելայ Բլինդ, 17
Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Տիագո Սիլվա, Դավիդ Լուիս, Մաքսվել, Լուիս Գուստավո, Պաուլինյո, Օսկար, Վիլիան, Ռամիրես, Ժո:
Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Ստեֆան դե Ֆրայ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ, Յորդի Կլասի, Ժորժինյո Վեյնալդում, Դիրկ Կայտ, Ջոնաթան դե Գուզման, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.