22:08 12 հուլիսի, 2014Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անիմաստ է համարում աշխարհի առաջնություններում երրորդ տեղի համար խաղի անցկացնումը: Եվրոպայի առաջնություններում նման հանդիպում տեղի չի ունենում:
«Շատ տխուր ու հիասթափված ենք: Մեր երազանքը տապալվեց: Երրորդ տեղի խաղը բացարձակապես անիմաստ է, ինչը ես ասում եմ արդեն 10 տարի: Միայն կարեւոր է, թե ով կդառնա աշխարհի չեմպիոն»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ հոլանդացիների եւ բրազիլացիների միջեւ աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղը կկայանա հուլիսի 12-ին Բրազիլիա քաղաքում: Մեկնարկը՝ կեսգիշերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.